Թայվանի իշխանությունները հաստատեցին ատոմային էներգետիկայից՝ կղզու հրաժարվելու պլանները
Advertisement 1000 x 90

Թայվանի իշխանությունները հաստատեցին ատոմային էներգետիկայից՝ կղզու հրաժարվելու պլանները

Թայվանի կառավարությունը հաստատել է ոչ միջուկային դառնալու և մինչև 2025 թվականն իր բոլոր ատոմակայանները շահագործումից հանելու՝ կղզու պլանները: Այս մասին հայտարարել է Թայվանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Չեն Ցզյանժենը:

«Մենք մեր առժև խնդիր ենք դրել. մինչև 2025 թվականը հրաժարվել միջուկային Էներգետիկայից, ըստ ամենայնի առաջ մղել «կանաչ» Էներգետիկայի զարգացումը»,- ընդգծել է քաղաքական գործիչը՝ օգոստոսի 21-ին ելույթ ունենալով Թայբեյում կայացած բնապահպանական համաժողովում:

Ներկայում կղզում կա չորս ատոմային էլեկտրակայան, ներառյալ երեք գործողները: Թվով չորրորդ՝ «Լունմեն» ատոմակայանի շինարարությունը կոնսերվացվել է 2014 թվականին: Դրան նախորդել էին զանգվածային ցույցեր, որոնց մասնակիցները պահանջել են հրաժարվել գրեթե ավարտված նախագծից՝ ելներով անվտանգության նկատառումներից: Եվ դա այն դեպքում, երբ օբյեկտում արդեն ներդրվել էր 9,7 միլիարդ դոլար:

Ենթադրվում է, որ 2018 թվականի վերջին և 2019 թվականի կեսերին շարքից կհանվեն «Ցզինշան» առաջին ատոմակայանի երկու ռեակտորները, որը գործարկվել է 1978 թվականին: Դրանից հետո փուլ առ փուլ կփակեն երկրորդ և երրորդ կայանները:
Դրանք միասին արտադրում են կղզու միագումար էլեկտրաէներգիայի մինչև 20 տոկոսը:



Նման նյութեր