Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. գիշերը տակնուվրա են արել հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության վարչական շենքը. գողացել են նաև տնօրենի «ՏՏ» ատրճանակը.shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. գիշերը տակնուվրա են արել հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության վարչական շենքը. գողացել են նաև տնօրենի «ՏՏ» ատրճանակը.shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարդգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում Մեղրաձոր գյուղում գործող «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Հրազդանի բաժին, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք ՍՊԸ-ի վարչական շենքի առաջին հարկի պատուհանը բացելով մտել են շենքի տարածք և 20-ից ավելի աշխատասենյակի դռները կոտրել ու տակնուվրա են արել ողջ գույքը:

Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Արամ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ՍՊԸ-ն զբաղվում է հանքարդյունաբերությամբ ու այս պահին պարզվել է, որ տնօրենի աշխատասենյակի չհկիզվող պահարանը կոտրելու միջոցով այնտեղից հափշտակել են ՏՏ տեսակի ատրճանակ: Այս ատրճանակը տնօրեն Վ. Մարգարյանը որպես պարգևատրում և անվանական զենք ստացել էր Արցախի Հանրապետության բարձրագույն իշխանության կողմից՝ Արցախյան պատերազմում ակտիվ մասնակցության և բարեգործական ծրագրեր իրակացնելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com