Գերմանիայում Էրդողանի ոսկեգույն արձան է հայտնվել
Advertisement 1000 x 90

Գերմանիայում Էրդողանի ոսկեգույն արձան է հայտնվել

Գերմանիայի Հեսենի դաշնային երկրամասի Վիսբադեն քաղաքում հայտնվել Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ոսկեգույն արձանը: Այդ մասին հայտնել է t-online պորտալը:

Ինչպես գրել է պորտալը, Էրդողանի չորսմետրանոց ոսկեգույն արձանը կանգնած է քաղաքի կենտրոնի հրապարակում: Արձանը կանգնեցվել է Wiesbaden Biennale փառատոնի շրջանակներում, որը հայտնի է արվեստի միջոցով իր սադրանքներով:

Իր հերթին Bild հրատարակությունը հայտնում է, որ ոմանք արձանի մոտ լուսանկարվում են Թուրքիայի դրոշը ձեռքներին: Ըստ որում Էրդողանի հակառակորդները մի քանի անպարկեշտ մակագրություններ և պատկերներ են արել արձանի վրա: Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, իրենց հայտնի է պատահածի մասին, և կարգի պահապանները հետևելու են, թե ինչպես կզարգանան իրադարձություններն օրվա ընթացքում:

Փառատոնը Վիսբադենում տեղի է ունենում օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 2-ը՝ «Վատ նորություններ» կարգախոսով:



Նման նյութեր