ՀՀ Գեղարքունի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Օգոստոսի 27-ին ժամը 14.50-ի սահմաններում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Զ.Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 2011 թ. ծնված Մերուժան Սուչյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Վարորդն իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին հիվանդանոց է տեղափոխել, որտեղ երեխան մահացել է:
Կատարվում է քննություն: