Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե Դենի կերպարով հիացածներ կան, նրանք բնականաբար հիացած կլինեն նաև տեղական պորճերի ապրելակերպով ու իմիջով: Թե ուղղակի պորճի made in America-ն ֆիրմա է ու լավն է, իսկ այ տեղական ու made in Russia-ն՝ քըխ: Հանկարծ չմտածեք, թե դեմ եմ, որ եկել է:
Քավ լիցի:
Մարդ է, հայ է՝ վելքըմ թու Արմենիա էնդ ինջոյ /բարի գալուստ Հայաստան ու վայելիր/:
Ուղղակի Ռիչարդ Կիրակոսյանը շատ դիպուկ է գրել՝ ինքը վատ դերային մոդել է բոլորի համար: Իսկ կոնտրհեղափոխական դեղին մամուլը մի էնպիսի լուսաբանում է իրականացնում, որ էլ ասելու չէ…
Ի դեպ, կպնդեմ, որ Քիմ Քարդաշյանը իրենից ավելի լուրջ կերպար է: Նրա քայլող գովազդը կանացիության, գեղեցկության, ցանկալիության ու սեքսուալության գովազդ է, անգամ փորձում է ավելի լուրջ դերերի մեջ մտնել՝ Թրամփի հետ քննարկում է բանտերում պայմանների ու այլ խնդիր: Մինչդեռ Դենը սոցիալական պատասխանատվության բացակայության, ցոփ ու շվայտ կյանքի ու այլնի գովազդ է: Ահա, թե որն է տաբերությունը»: