Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր կրկին խախտվել է միակ «քաղհալածյալի» խոսքի իրավունքը։ Նա հարցազրույց է տվել ազգային Սպուտնիկ ռադիոկայանին, որը միանգամից չի տպվում, այլ դոզա-դոզա բաց է թողնվում։ «Միակ քաղհալածյալը» տապալված ասուլիսից հետո հայտարարել էր, թե «այնքան բան ունի ասելու», բայց նրանից հարցազրույց վերցրած լրատվամիջոցները՝ НТВ, Երկիր մեդիա, հիմա էլ Սպուտնիկ, կոպտորեն խախտելով նրա իրավունքները, հանրությանը չեն ներկայացնում նրա լուրջ ասելիքը։
Միայն կրկնում են հին ծեծված բաները, որ նա ուզում է վերադառնալ քաղաքականություն, մասնակցել ընտրություններին։ Բոլոր այն լրագրողներն էլ, որ նեղվում էին ասուլիսի տապալումից՝ թե բազում հարցեր ունեին տալու, այս ողջ ընթացքում զրկված են եղել այդ հարցերը ուղարկելու ու պատասխանները հանրությանը հասու դարձնելու իրավունքից. ռեժիմը հսկում է բոլոր կոմունիկացիաները, ու «քաղհալածյալի» կարևոր խոսքը փակի տակ է պահվում։ Սա վենդետայի ու վակխանալիի շարունակությունն է։
2 000 դոլարանոց ստատուս։ Հաշվեհամարը նույնն է, գյուղ Ծապլվար։ Կապի վերջ»։