Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
Ներկա քաղաքական պահի իրատեսական վերլուծություն՝ Արա Պապյանի կողմից: Նա գտնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ուղղակի անհրաժեշտություն է, և դրանք անգամ պետք է անցկացվեն հենց այս տարվա աշնանը:
Քաղաքագետի համոզմամբ, մեր հասարակության մոտ արմատական փոփոխությունների պահանջը գնալով ավելի է սրվում, իսկ հեղափոխությունը դեռ ավարտին հասցված չի, ու դրա վերջնական փուլը պետք է նոր խորհրդարանի ընտրությունները դառնա: Բայց եթե ստացվի այնպես, որ հաջորդ տարի ԱԺ-ն անվստահություն հայտնի կառավարությանը և ինչ որ կերպ ՀՀԿ-ն իր նախընտրած թեկնածուին փորձի վարչապետ դարձնել, ապա հասարակությունն անպայման կընդվզի դրա դեմ, և այդ դեպքում արդեն ժողովուրդն այլևս չի լսի Փաշինյանի սիրո և հանդուրժողականության մասին հորդորը, այլ ուղղակի կսրբի-կտանի նախկին իշխանություններին: