Նրանք շարունակ փնտրում են ճիշտ սնունդ ու ըմպելիքներ, չեն ծխում ու գինի չեն խմում, նրանք տարատեսակ աղերի կարիք ունեն ու տարված են դեղատուփերով: Միշտ ինչ-որ նոր գաղափարներ ունեն, սակայն երբեք կատարյալ առողջ չեն: Իսկապես մեղսավորը սովորաբար իրեն ավելի լավ է զգում, քան քարոզիչը: Չէ՞ որ մոլախոտերը միշտ էլ ցորենից լավ են աճում: Բոլոր խստակենցաղ մարդիկ բողոքում են առողջությունից: Նրանք, ովքեր միշտ հոգ են տանում իրենց մասին, միշտ ավելի անառողջ են: Դա, օրինակ, որոշակի ջուր խմելու ինչ-որ ապշեցուցիչ կիրք է, որը գալիս է մահվան շարունակական վախից, քանի որ ինչ-որ բան ներսում ասում է` «Աստված իմ, մի թող, որ ես մեռնեմ: Չէ՞ որ ես դեռ չեմ ապրել»:
Կարլ Գուստավ Յունգ
Երազների վերլուծություն
Ձմեռային կիսամյակ: 3-րդ դասախոսություն: 05.02.1930թ.:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը