Սեպտեմբերի 7–ին Երևանի Մերիդիան կենտրոնը հյուրընկալել էր շվեդ հայտնի տնտեսագետ, հրապարակախոս և գրող Կյելլ Նորդստրյոմին։ Մեկ օր տևած ինտերակտիվ հանդիպմանը մասնակցում էին գործարարներ, շուկայագետներ, սթարթափ առաջնորդներ: Կյելլ Նորդստրյոմի «Business In FAANG Style» թեմայով բացառիկ դասախոսությանը մասնակիցներ կային նաև Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Ղազախստանից:
Ելույթի ընթացքում հայտնի տնտեսագետն անդրադարձավ արդի աշխարհի կարևոր խնդիրներին և խոսեց աշխարհի տեխնոլոգիական զարգացման, ապագայի կանխատեսումների մասին։
Խոսնակն առանձնացրեց այն միտումները, որոնք կարող են «բանալի» դառնալ գումար աշխատելու համար․
- Աշխարհը շարժվում է դեպի դեգլոբալիզացիա
- Գումար աշխատելու գլխավոր բանաձևը ժամանակավոր մենաշնորհների ստեղծումն է։ Մենաշնորհը կարող է լինել թե՛ շոշափելի, թե՛ միայն մարդկանց մտքերում։
- Մարդկանց պետք է աշխատանքի ընդունել իրենց վերաբերմունքի համար, և հետո միայն զարգացնել նրանց հմտությունները։
Ամբողջությամբ՝ ittrend.am