Այսօր՝ սեպտեմբերի 17-ի երեկոյան Apple-ի սարքավորումներից օգտվողները կստանան խոշոր թարմացում. հասանելի կդառնա iOS 12-ը, հայտնում է hitech.vesti-ն:
Կարևոր թարմացումներ է ստացել նաև Siri-ն. ձայնային օգնականը կարող է աշխատել ցանկացած հավելվածում: Օգնականի ինտելեկտուալ ֆունկցիաները կհուշեն, թե ինչ գործողություն է պետք կատարել տվյալ պահին: Օրինակ, առավոտյան սուրճ պատվիրել կամ սկսել մարզվել:
Նոր Screen Time ֆունկցիայի միջոցով հնարավոր կլինի ոչ միայն տեսնել այցելված կայքերի կամ օգտագործված ծրագրերի վիճակագրությունը, այլ նաև սահմանափակումների միջոցով ազատվել Facebook-ի և Instagram-ի կախվածությունից։
Apple-ում խոստացել են, որ iOS 12-ը կբարձրացնի բոլոր սարքավորումների արտադրողականությունը՝ սկսած iPhone 5s-ից: Օրինակ, ըստ կազմակերպության հայտարարության, «Տեսախցիկ» ծրագիրը պետք է 70%-ով ավելի արագ միանա: 2 անգամ արագ պետք է դառնան նաև ստեղնաշարը և մյուս հավելվածները: Փորձագետները նշում են, որ iPhone 5s-ը կամ iPhone 6-ը կարող են խնդիրներ ունենալ օպերացիոն համակարգի վերջին տարբերակի հետ և թարմացնել iOS 10-ից ավելի արդեն խորհուրդ չի տրվում: