Երևանում հոկտեմբերի 22-ին կկայան «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի մրցույթի եզրափակիչ փուլը և հաղթողների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Եզրափակիչը տեղի կունենա «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում:
Մրցույթն անցկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից առաջին անգամ, սակայն այն կդառնա ամենամյա միջոցառում:
Միջոցառման անցկացման անհարժեշտությունը առաջացել էր այն հեռանկարային և արդյունավետ խմբերը և նախագծերը բացահայտելու պահանջով, որոնց շնորհիվ հնարավոր է օպտիմալացնել Եվրասիական տնտեսական միության միասնական տեղեկատվական համակարգի զարգացումը:
Մրցույթին ԵԱՏՄ հինգ երկրներից ներկայացվել է 200 նորարարական նախագիծ: Հաղթողները կորոշվեն 4 անվանակարգերում՝ «ԵԱՏՄ թվային ապագան» (ստարտափների համար), «ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման համար լավագույն տեխնոլոգիական լուծումներ» (ծրագրային ապահովման մշակողների, վենդորների և ինտեգրատորների համար), «ԵԱՏՄ լավագույն թվային նախագծեր» (տրանսֆորմացման գործընթացն անցած կազմակերպությունների համար) և «ԵԱՏՄ թվային օրակարգի թեմայով լավագույն խաղ երեխաների և դեռահասների համար» (համակարգչային խաղեր մշակողների համար):
Մրցույթի եզրափակիչը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-7-ը: Նաև ԵԱՏՄ այլ երկրներում կիսաեզրափակիչներին ներկայացված 60 նախագծերից կընտրվեն 20-ը, որոնք կներկայացվեն «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային երրորդ համաժողովում: Այն Երևանում կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը: