«Քեզ ոչ ոք ոչինչ պարտք չէ»
Advertisement 1000 x 90

«Քեզ ոչ ոք ոչինչ պարտք չէ»

1966 թ. ներդրումային վերլուծաբան Հարի Բրաունը Սուրբ Ծննդյան նամակ է գրել իր 9-ամյա դստերը: Այն մինչև հիմա վերահրապարակվում է: Վերլուծաբանը աղջկան բացատրում է, որ այս կյանքում ոչինչ, նույնիսկ սերը չի կարելի ընկալել իբրև իրերի բնականոն վիճակ:

«Սուրբ Ծնունդ է, ես էլ նույն խնդրի առաջ եմ կանգնած. ի՞նչ նվիրել քեզ: Գիտեմ, որ քեզ կուրախացնեն գրքերը, զգեստը, տիկնիկները… Սակայն ուզում եմ քեզ նվիրել մի բան, որը երկար կուղեկցի քեզ: Ուզում եմ նվիրել այնպիսի բան, որ ամեն Սուրբ Ծնունդ քեզ ինձ հիշեցնի: Գիտես, գիտեմ ինչ է հարկավոր քեզ նվիրել: Դա ճշմարտությունն է, որին հասել եմ երկար տարիների որոնումների արդյունքում: Եթե հասկանաս, ապա կազատվես շատ բարդություններից, կյանքդ կհագենա իմաստությամբ, որի լուռ վկաները ճերմակող մազերս են:

Այսպես,

Քեզ ոչ ոք ոչինչ պարտք չէ: Գուցե դու այժմ չհասկանաս, որ այս արտահայտությունը իրականում փրկում է քո կյանքը: Ոչ ոք չի ապրում քո փոխարեն, յուրաքանչյուր մարդ ապրում է իր համար և հանուն իր երջանկության: Եվ որքան շուտ հասկանաս սա, այնքան շուտ կհրաժարվես այն մտքից, որ ինչ որ մեկը կարող է երջանկացնել քեզ:

Դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ քեզ սիրել, իսկ եթե ինչ որ մեկը սիրում է քեզ, ուրեմն քո մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա, որը երջանկացնում է նրան: Աշխատիր հասկանալ, թե որն է քո յուրահատկությունը և կատարելագործիր այն, որպեսզի քեզ ավելի շատ սիրեն:

Եթե մարդիկ ինչ-որ բան են անում քեզ համար, ապա՝ այն պատճառով, որ այդպես են ուզում, և ոչ թե որովհետև ինչ-որ մեկը ինչ-որ բան պարտք է քեզ:

Դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ հարգել քեզ, իսկ ոմանք նույնիսկ բարի էլ չեն լինի քո հանդեպ: Հենց որ դու հասկանաս, որ մարդիկ պարտավոր չեն բարի լինել քո հանդեպ, կսովորես խուսափել նրանցից, ովքեր կարող են ցավ պատճառել քեզ:

pizap-com14777338567161

Դու պետք է ձգտես ավելի լավը լինել միայն ինքդ քեզ համար, և այդ դեպքում ուրիշները կձգտեն դեպի քեզ: Երբ հասկանաս, որ շրջապատի հարգանքն ու սերը հարկավոր է վաստակել, դու երբեք չես ձգտի անհնարինին և հիասթափված չես լինի:

Մարդիկ պարտավոր չեն քեզ հետ կիսվել իրենց զգացմունքներով և մտքերով, բայց եթե անում են դա, ուրեմն դու արժանացել ես դրան ուստիև՝ իրավունք ունես հպարտանալ քո հանդեպ շրջապատի տածած սիրով ու հարգանքով, բայց գնահատի’ր ունեցածդ, այլապես կարող ես ամեն ինչ միանգամից կորցնել:

Երբ հասկացա, որ ինձ ոչ ոք ոչինչ պարտական չէ, ասես մի մեծ բեռ ուսերիցս ընկներ:

Ժամանակին անիմաստ ուժ և էներգիայի ծախսում իմը ստանալու համար: Սակայն իրականում ոչ մեկն էլ պարտական չէ ինձ իր սիրով, հարգանքով, խելքով… երբ դա հասկացա, կյանքից իսկապես սկսեցի հաճույք ստանալ: Կարողացա կենտրոնանալ այն մարդկանց վրա, ովքեր ուզում են գործել ինձ համար: Դա ինձ միայն օգուտ բերեց:

Ամեն բան շատ բարդ է այս նամակի մեջ տեղավորել: Սակայն, երևի, եթե ամեն Սուրբ Ծնունդ վերընթերցես այս նամակը, քեզ համար մի նոր բան կգտնես: Դա կլինի իսկական Սորբ Ծննդյան հրաշք:

Հույս ունեմ: Որովհետև, ամենից շատ ուզում եմ, որ հասկանաս այս պարզ ճշմարտությունը՝ քեզ ոչ ոք ոչինչ պարտք չէ»: