Բարբեքյուն և խորովածները նույնքան վտանգավոր են, որքան ծխախոտը
Advertisement 1000 x 90

Բարբեքյուն և խորովածները նույնքան վտանգավոր են, որքան ծխախոտը

Այն մարդկանց մոտ, որոնք հաճախ են բաց կրակի կամ ածուխի վրա տապակում ուտելիքը, պնևմոնիան, ասթման և շնչառական համակարգի այլ հիվանդությունները 40-60 տոկոսով ավելի հաճախ են զարգանում, քան նրանց, ովքեր հազվադեպ են ինչ-որ բան տապակում: Դա նշանակում է, որ մթերքները տապակելը պակաս  վտանգավոր  չէ, քան ծխախոտը:

Այս եզրահանգմանն են եկել American Journal of Respiratory and Critical Care Medicine-ում հոդվածի մասնագետները:

Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանից Կա Հուն Չանը և նրա գործընկերները պարզել են, որ բաց կրակների, ինչպես նաև փայտի և ածուխի վառարանների ծուխը մեծ քանակությամբ կանցեռոգեններ, շմոլ գազ և մի շարք այլ նյութեր է պարունակում, որոնք չափազանց բացասաբար են ազդում մարդու առողջության վրա: Անգամ կրակի հետ ոչ տևական շփումը, ինչպես ցույց են տալիս հրշեջներին հետևելու տվյալները, արյան մեջ 2-2.5 անգամ մեծացնում է կանցեռոգենների կոնցենտրացիան, ինչը նկատելիորեն բարձրացնում է քաղցկեղի զարգացման վտանգը:

Զարգացած երկրների բնակիչների մեծ մասը, ինչպես նշում են Չանը և նրա գործընկերները, խարույկի և ածխի հետ շատ հազվադեպ էշփվում, միայն բարբեքյուի և խորովածների արշավների ժամանակ, սակայն զարգացող երկներում իրավիճակը բոլորովին այլ է:

Միջազգային էներգետիկ գործակալության հաշվարկներով՝ Չինաստանում և աշխարհի մի քանի այլ զարգացող երկրներում տնային տնտեսությունների գրեթե 40 տոկոսը շարունակում է իրենց տների ջեռուցման և սննդի պատրաստման համար փայտ և ածուխ օգտագործել:

Չանը և նրա գործընկերները փորձել են գնահատել նման պայմաններում ապրելու հետևանքները՝ դիտարկելով 30-79 տարեկան 277 հազար չինացիների առողջությունը: Մոտավորապես նրանց կեսը պարբերաբար կամ անընդհատ ածուխ և վառելափայտ է օգտագործել սննդի պատրաստման, տարածքի ջեռուցման կամ այլ կենցաղային կարիքների համար: Դիտարկումների սկզբում նրանցից ոչ մեկը չի ծխել և չի տառապել  թոքերի հիվանդություններից:

Հաջորդ տասը տարիների ընթացքում նրանցից մոտ 20 հազարը մահացել է քաղցկեղից և թոքերի ծանր հիվանդություններից, կամ նույն ախտորոշմամբ հիվանդանոցներում  հայնտվել: Դա թույլ  է տվել գիտնականներին գալ այն եզրակացության, որ խարույկները  և ածխային վառարանները իսկապես վտանգավոր են մարդու առողջության համար:

Ինչպես պարզվել է՝ կրակի վրա պատրաստելը վնասել է չինացիների և չինուհինեևի առողջությանը ոչ պակաս, քան կանոնավոր ծխախոտ ծխելը:

Միջինում, նման մարդիկ 54 տոկոսով ավելի հաճախ են մահացել թոքերի հիվանդություններից, քան իրենց հասակակիցները, որոնք օգտագործել են գազի կամ էլեկտրական վառարաններ և կենտրոնացված ջեռուցման համակարգեր:

Մարդկանց առողջության վրա ամենից վատ ազդել են փայտերը, միջինում դրանք 37 տոկոսով բարձրացրել են թոքերի հիվանդությունների զարգացումը, իսկ ածուխը՝ 22 տոկոսով: Նորմալ ծխնելույզի բացակայությունը այդ հնարավրություները բարձրացրել է ևս 7 տոկոսով:

Խորովածներն ամենից շատ տուբերկուլյոզ, ասթման և թոքերի այլ քրոնիկ հիվանդություններ ստանալու վտանգ են ունեցել, դրանք 1.5-2 անգամ մեծացրել են դրա հնարավորությունները:

Թոքերի քրոնիկ օբստրուկցիոն հիվանդություն կամ ստորին շնչուղիների սուր վարակներով հիվանդանալու հավանականությունը ավելի քիչ է մեծացել:

med.news.am