«Կասպերսկի լաբորատորիայի» անվտանգության ծառայությունը գտել է նոր վիրուս, որը թաքնվելով Android հավելվածներում՝ հետևում է սմարթֆոնի աշխատանքին:
Վտանգավոր վիրուսը կոչվում է Skygofree: Վիրուսը հիմնականում տարածվում է ոչ լիցենզիոն հավելվածներ բեռնելիս: Այն առաջարկում է ուժեղացնել ինտերնետի աշխատանքը, սակայն հետագայում առաջացնում է մի շարք խնդիրներ, այդ թվում՝
- Գաղտնալսում երրորդ անձանց կողմից
- Wi-Fi-ին միանալու դեպքում՝ տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն, այդ թվում՝ բրաուզերների հիշողությունը և գաղտնաբառերը
- WhatsApp-ի հաղորդագրությունների ընթերցում՝ AccessibilityServices-ի միջոցով
- Նկարներ դիմացի տեսախցիկի միջոցով ամեն անգամ, երբ կմիացնեք հեռախոսը
- Հեռախոսազանգերի,հաղորդագրությունների, օրացուցային նշումների հավաքագրում և վերլուծություն:
Նշվում է նաև, որ նոր վիրուսը քիչ վտանգ է ներկայացնում այնսմարթֆոնների համար, որոնք օգտագործում են Android-ի վերջին թարմացումը:
Սիրարփի Աղաբաբյան