Հայ աշակերտը մեքսիկ աշակերտի վրա թքել է այն բանից հետո, երբ մեքսիկը հայհոյել է հայերին. մանրամասներ՝ երեկվա աղմկահարույց ծեծկռտուքից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայ աշակերտը մեքսիկ աշակերտի վրա թքել է այն բանից հետո, երբ մեքսիկը հայհոյել է հայերին. մանրամասներ՝ երեկվա աղմկահարույց ծեծկռտուքից

Գլենդելի ավագ դպրոցներից մեկում ծեծկռտուք է տեղի է ունեցել, որին ներքաշվել են տարբեր խմբերով աշակերտներ: Բարեբախտաբար, բավական երկար ձգված ծեծկռտուքի ընթացքում զենք չի օգտագործվել,  և որևէ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել, բայց ոստիկանության միջամտությունը ու համացանցում դեպքի վայրից տարածված տեսանյութերն ու գրառումները լուրջ խուճապ են ստեղծել ծնողների շրջանում:

Իրավապահները դեպքի պատճառների մասին պաշտոնապես որևէ տեղեկատվություն առայժմ չեն հրապարակել:  Չնայած սրան շրջանառվում են դեպքի առնչությամբ տարբեր վարկածներ. ծնողների որոշ խմբեր հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել ազգային խտրականության ու անհանդուրժողականության պատճառով:

Մինչդեռ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ծեծկռտուքը սկսել է այն բանից հետո, երբ մեքսիկ աշակերտը հայհոյել է հայերին, ինչն էլ ստիպել է հայ աշակերտին թքել նրա վրա:

Ի դեպ, մինչ աշակերտների միջև սկսած խոսակցությունը կվերաճեր ծեծկռտուքի, սրան խառնվել են հարևան ֆուտբոլային դաշտում մարզվող ֆուտբոլիստներն ու պայմանավորվել քննարկել եղածը ընդմիջման ժամին: Սակայն, պայամանավորված ժամին խոսելու փոխարեն կողմերն անցել են բռունքներին:

Ներկաների խոսքով՝ այնպիսի խառնաշփոթ է ստեղծել, որ ծեծկռտուքին ներքաշվել են բոլորն՝ առանց հասկանալու, թե ով ում կողմից է ու ինչ պատճառով է սկսել այդ ամենը:

LosArmNews.com