«Հրապարակավ անկապ քֆուր տվող տղամարդը քանի կոպե՞կ արժի». Հրանտ Տէր-Աբրահամեան
Advertisement 1000 x 90

«Հրապարակավ անկապ քֆուր տվող տղամարդը քանի կոպե՞կ արժի». Հրանտ Տէր-Աբրահամեան

Հրանտ Տէր-Աբրահամեանի գրառումը.

«Գուցե հնաոճ մարդ եմ, բայց ես դեռ հիշում եմ, որ մեծացել եմ մի երկրում, ուր քֆուր տալը տենց հավայի, պարապ բան չի: Չես համեմատի ոչ հեռու Ռուսատանների, ոչ նունիսկ մոտիկ Վրաստանների հետ: Կանանց, երեխեքի, մեծերի ներկայությամբ քֆուր տալը սովորական չի: Իսկ հասակակից տղամրադկանց միջավայրում էլ պատասխան ենթադրող ա: Չգիտեմ էս ֆեյսբուքն ի՞նչ արեց ազգիս հետ, որ հրապարակավ քֆուր տվողները (կասկածում եմ, ի դեպ, որ առօրյա կյանքում մի առանձնապես քֆուրչիներ չեն) իրանց տենց լավ են զգում: Հրապարակավ քֆուր գրելն ու լայքելը սովորական բան ա դառնում:

Կներեք, քֆուրն իր տեղն ունի՝ հատուկ իրավիճակներում ու հատուկ միջավայրերում, խոսքին հատուկ շեշտ տալու համար: Քֆուրը հավայի բան չի, որ բառը մեկ օգտագործես ու այլ կերպ միտքդ չկարոցանաս ձևակերպել, այլ կերպ չկարողանաս մտքիդ սրություն հաղորդես:

«Բանավոր» շփման մեջ, հասակակիցների միջավայրում, դա մի բան է, բայց գրավոր, ի լուր աշխարհին լրիվ այլ: Ոնց որ տանը մայկա-տռուսիկով քայլելն ու նույնը դրսում՝ խալխի դեմն անելը:

Հ.Գ. Իսկ քֆուր լայքող կանանց ընդհանրապես չեմ հասկանում: Հրապարակավ անկապ քֆուր տվող տղամարդը քանի կոպե՞կ արժի:

Հ.Գ. 2: Ոչ մեկս էլ հրեշտակ չենք, պահի տակ բոլորս էլ կարող ենք սահմանն անցնել, խնդիր չի, բայց հրապարակավ, բոլորի դեմ քֆուրչիությունը որպես սովորություն ու «տղություն», ավելի շուտ հիշեցնում է բոլորի դեմը հանվելու ցանկությամբ տառապող այլասերվածություն»: