Ոստիկանության Աշտարակի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել երեք քաղաքացի:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ 1995 թ. ծնված Էդգար Մ.-ն, 1970 թ. ծնված Գագիկ Մ.-ն և 1994 թ. ծնված Մեսրոպ Մ.-ն Վերին Սասունիկ համայնքի վարչական տարածքում երշիկ են կերել, ինչի հետևանքով «Սուր սննդային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: