Կենսաբան Հովակիմ Զաքարյանի հրապարակումը.
«Խոզերի աֆրիկյան ժանտախտն արդեն հասավ Չինաստանի հարավային նահանգներ, որտեղ խոզաբուծության ամենամեծ կենտրոններն են: Երեկ նաև իմացա, որ Չինաստանը սկսել է համագործակցել իսպանացի գիտնականների հետ հիվանդության դեմ պայքարի հարցերում:
Ափսոս, որ այդպես էլ չկարողացանք մեր կառավարությանը հասկացնել, որ նույն համագործակցության առաջարկը կարող էր Հայաստանն անել, ինչը մեզ համար և հեղինակության, և Չինաստանի հետ նոր համագործակցության հնարավորություն էր:
Այսօր էլ իմացա, որ մեր գյուղնախարարությունը նույնիսկ տեղյակ չի, որ Հայաստանում այս հիվանդության դեմ դեղամիջոցների հայտնաբերմամբ զբաղվող գիտական լաբորատորիա կա: Էսպիսի բաներ…»: