Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանը, ավագ տեսուչ Հարություն Հարությունյանն ու տեսուչ Սարգիս Աղաջանյանը Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում ծառայութուն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացիներ ու տեղեկացրել, որ նշված փողոցի 15 մետր բարձրություն ունեցող կամրջից մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով ցանկանում է իրեն ցած նետել։
Դասակի հրամանատարը, ավագ տեսուչն ու տեսուչը, ճիշտ կողմնորոշվելով, օպերատիվորեն հասնում են կամրջի մոտ ու կամրջի վտանգավոր եզրագիծն անցած քաղաքացուն կարողանում են անվտանգ դուրս բերել, որից հետո ահազանգով դեպքի վայր են ժամանում Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր այդ քաղաքացուն տեղափոխում են Ոստիկանության Մուշի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Գյումրի քաղաքի բնակիչ, «Կացին» մականվամբ 35-ամյա Կարեն Ազմարյանն է։ Փաստի առթիվ Ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: