Տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 25-ին Երևան քաղաքի Աղայան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, փոփոխության արդյունքում նշված փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Աբովյան փողոցի ուղղությամբ՝ բացառությամբ Տերյան փողոցին հարակից 100 մետր հատվածի, որտեղ երթևեկությունը կմնա երկկողմ՝ ինչպես նախկինում: