Համացանցում տարածվում է սկանդալային տեսանյութը. Գերագույն Ռադայի պատգամավոր ու Ուկրաինայի առողջապահության նախկին նախարար Օլեգ Մուսին «Պրյամի» հեռուստաալիքի եթերում հարձակվել է «Պացիենտի Ուկրաինի» ՀԿ ղեկավար Դմիտրի Շերեմբեյի վրա։
Բազմաթիվ օգտատերեր քննարկում են ուկրաինական ԶԼՄ–ի եթերում առաջացած կոնֆլիկտը։ Նշենք, որ լեզվակռվի ժամանակ ՀԿ–ի ներկայացուցիչը մեղադրել է պատգամավորին կոռուպցիայի մեջ։ Մուսին ի պատասխան նրան «դասական մանիպուլյատոր և սուտասան է» անվանել։
Միմյանց հասցեին հնչեցրած «հաճոյախոսություններից» հետո Շերեմբեյը պատգամավորի վրա ջուր է լցրել, իսկ Մուսին բռնել է նրա կոկորդից։
Հաղորդավարներին և անվտանգության աշխատակիցներին չի հաջողվել միանգամից կանխել ձեռնամարտը։
armeniasputnik.am