Թուրք-սիրիական սահմանին ջրհեղեղի հետևանքով ներգաղթյալներ են մահացել
Advertisement 1000 x 90

Թուրք-սիրիական սահմանին ջրհեղեղի հետևանքով ներգաղթյալներ են մահացել

Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով մահացել են Թուրքիա անցնել փորձող ներգաղթյալներ:

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Ջրհեղեղի հետևանքով զոհվել է 6 ներգաղթյալ, որոնց մարմինները ներկայումս գտնվում են թուրք-սիրիական սահմանի թուրքական Հաթայ նահանգի Յայլադաղը շրջանում:

Ներգաղթյալների սեռի ու տարիքի մասին մանրամասն տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:



Նման նյութեր