Կյանքի 82-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է ռուսաստանցի դիրիժոր և կոմպոզիտոր, Կաբարդա-Բալկարիայի Պետական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Բորիս Տեմիրկանովը: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Կաբարդա-Բալկարիայի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունում: Գործակալության զրուցակիցը ճշտել է, որ հուղարկավորությունը տեղի կունենա արտիստի հայրենիքում՝ Կաբարդա-Բալկարիայում, օրն առայժմ նշանակված չէ:
Տեմիրկանովը Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, Կաբարդա-Բալկարիայի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգի Պետական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Յուրի Տեմրիկանովի ավագ եղբայրը: Երկար ժամանակ եղել է Կաբարդա-Բալկարիայի Հանրապետության Պետական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, ԿԲՀ-ի Կոմպոզիտորների միության նախագահը: Մինչև 1991 թվականն զբաղեցրել է ԿԲՀ-ի մշակույթի նախարարի պաշտոնը: