Աուտիկ խանգարման 8 նշանները
Advertisement 1000 x 90

Աուտիկ խանգարման 8 նշանները

Աուտիկ սպեկտրի խանգարումն ախտահարում է 68 երեխաներից մոտավորապես մեկին և հաճախ հանդիպում է տղաների մոտ, քան աղջիկների: Ընդ որում, դրա նշանները կարող են տարատեսակ լինել՝ կախված ծանրության աստիճանից:

Սովորաբար ինֆանտիլ աուտիզմը ախտորոշվում է, երբ երեխան սկսում է հաճախել մանկապարտեզ, բայց երբեմն անգամ մեկ տարեկան երեխաների մոտ կարելի է նկատել այս հոգեկան հիվանդության հստակ նշանները:

Կարևոր է սովորել աուտիզմը ճանաչել հնարավորինս շուտ, քանի որ վաղ միջամտությունը կարող է էականորեն բարելավել երեխայի էմոցիոնալ և ինտելեկտուալ զարգացումը:

Եվ այսպես, ահա այն 8 նշանները, որոնք կարող են մատնանշել աուտիզմ փոքր երեխաների մոտ:

  1. Երեխան խուսափում է տեսողական կոնտակտից:

Սովորաբար երեխաները ձգտում են տեսողական կոնտակտ հաստատել իրենց ծնողների ու շրջապատող մարդկանց հետ: Եթե երեխան ամաչում է ու խուսափում անծանոթ մարդկանց հետ տեսողական կոնտակտից, ապա դա նորմալ է, բայց եթե երեխան ընդհանրապես տեսողական շփման մեջ չի մտնում որևէ մեկի հետ կամ դա անում է շատ հազվադեպ, ուրեմն այդպիսի վարքագիծը կարող է լինել աուտիզմի նշան:

  1. Երեխան չի ժպտում:

Երեխաները շատ վաղ են սկսում արտահայտել իրենց էմոցիաները: Բացի դրանից, նրանք արագ սովորում են ճանաչել շրջապատողների դրական և բացասական վերաբերմունքը: Աուտիզմ ունեցող երեխաները չեն ժպտում իրենց ծնողներին ու ուրիշ մարդկանց ու չեն արձագանքում նրանց ժպիտներին, ինչպես նաև փորձում են ձևացնել այլ զգացմունքներ:

Կենդանիների հետ շփումը կարող է օգնել աուտիկ երեխաներին կարգավորել շրջակա միջավայրի հետ իրենց հարաբերությունները: Հոգեթերապիայի այս տեսակի համար հատկապես օգտակար են կատուները:

  1. Երեխան չի արձագանքում իր անվանը:

Աուտիզմ ունեցող որոշ երեխաներ ասես չեն լսում, երբ նրանց կանչում են իրենց անունով: Այդ պատճառով էլ նրանց մոտ հաճախ սխալմամբ լսողության խանգարում են ախտորոշում: Արժե հետևել երեխայի՝ այլ հնչյունների նկատմամբ արձագանքին, որոնք կարող են հաստատել կամ ժխտել աուտիկ սպեկտրի խանգարման առկայությունը:

  1. Երեխայի մոտ խոսքային հմտություններին տիրապետելու բարդություններ են ի հայտ գալիս:

Որոշ սովորական երեխաներ իրենց հասակակիցներից ուշ են սկսում խոսել: Բայց խոսքային հմտություններին տիրապետելու խնդիրը մանկական աուտիզմի հիմնական նշանն է հանդիսանում: Բացի դրանից, աուտիզմ ունեցող երեխաները կարող են սկսել բառեր օգտագործել, բայց հետո կորցնում են խոսքին տիրապետելու հմտությունները:

  1. Երեխան չի օգտագործում շփման ոչ վերբալ եղանակներ:

Եթե երեխան ցույց չի տալիս օբյեկտներ, ծափ չի տալիս ու ժեստերի կամ դեմքի էմոցիոնալ արտահայտության այլ շարժումներ չի կիրառում, դա կարող է աուտիզմի նշան լինել:

  1. Երեխան ծնողների ուշադրության կարիքը չունի:

Փոքր երեխաները սովորաբար մեծերի հետ շփման կարիք ու պահանջմունք են զգում, և այդ պատճառով էլ աշխատում են ինչ-որ կերպ գրավել նրանց ուշադրությունը: Աուտիստները ոչ մի նման բան չեն անում:

Նորմալ զարգացման համար երեխային պետք է ծնողների ուշադրությունը, և եթե երեխաները դա չեն ստանում, ապա հետագայում դա հանգեցնում է անցանկալի հետևանքների:

  1. Երեխան կատարում է անսովոր կրկնվող շարժումներ:

Աուտիզմ ունեցող երեխաների մոտ կարելի է նկատել անսովոր կրկնվող շարժումներ, այնպիսին, ինչպիսին են օրորելը, մարմինը պտտելը, ձեռքերն ու ոտքերը սեղմելը, ինչը կարող է նկատվել մինչև մեկ տարեկան երեխաների մոտ, դաստակների պտտելը ու այլ տարօրինակ գործողություններ:

  1. Երեխան չի հետաքրքրվում դերային խաղերով:

2-3 տարեկան հասակում երեխաները սկսում են յուրացնել սյուժետային-դերային խաղեր, օրինակ, կարող են ձևացնել, թե կերակրում են տիկնիկին: Փոքրիկ աուտիստները սովորաբար հետաքրքրված չեն ժամանցի այդ ձևով: Նրանց ավելի շատ դուր են գալիս միայնակ կատարվող գործողություններ, ինչպիսիք են որոշակի կարգով խաղալիքներ կամ այլ առարկաներ դասավորելը:

Եթե դուք գիտեք երեխաների, ովքեր ցուցաբերում են վերևում նկարագրված նշաններն ու վարքագիծը, խորհրդակցեք որակավորված մասնագետի հետ, ով վաղ շրջանի աուտիզմ ախտորոշելու ու բուժելու մեծ փորձ ունի:

Պատրաստեց ՍՈՖԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ