«Ինչքան Նիկոլը էս թիմով լինի, էնքան երկու օրը մեկ, ինչ-որ թեմայով ՖԲ-ում կդառնա վատ իմաստով քննարկման առարկա»
Advertisement 1000 x 90

«Ինչքան Նիկոլը էս թիմով լինի, էնքան երկու օրը մեկ, ինչ-որ թեմայով ՖԲ-ում կդառնա վատ իմաստով քննարկման առարկա»

«Հիշում եք, որ ասում էի Նիկոլի թիմի մեծ մասը մեծ հաճույքով Նիկոլի «մեջքից խփումա», հիմա համոզվեցի՞ք։ Ձեզ թվումա համայնքապետարանին Նիկոլն է խնդրել փողը տա։

Չէ չէ, տղերքը որոշել են շեֆին լավություն անել /երևի մարզպետնա խնդրել/ ու էտ լավությունը, ինչպես բոլոր իրենց «լավությունները» շեֆին բեսամբ խանգարելա։

Ամենախնդալուն էլ էնա, որ մի հատ էլ համայնքապետարանը հըբարտ դրա մասին ստատուսա գրել ու գովազդա դրել էտ ստատուսը:

Հուսանք օր ու գիշեր համայնքապետարանների բյուջեն «փրկող» պաշտոնյան չի ալարի ու կհասնի Իջևան՝ հասկանալու համար, թե էտ ո՞նց եղավ, ի՞նչ հիմքով ու ե՞րբ։ /Չմտածեք, չի անելու, քանի որ երեկվանից ինչ էս թեմայով իրան թեգում են, կորելա մարդը, չկաա, չի երևում, երևի իրա աշխատասենյակի նկարներն ա թարմացնում/

Կարճ ասած՝ ինչքան Նիկոլը էս թիմով լինի, էնքան երկու օրը մեկ, ինչ-որ թեմայով ՖԲ-ում կդառնա վատ իմաստով քննարկման առարկա ու էնքան էս թիմը ամեն ինչ անելուա, որ ՀՀԿ-ի ու ՔՊ-ի տարբերությունը մենակ հապավումների տառերը լինի»։

Ankakh Hayastan



Նման նյութեր