«Ո՞վ պետք է պատասխան տա…». Ոսկան Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Ո՞վ պետք է պատասխան տա…». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիլվա Համբարձումյանն ասում է, որ միլիոնավոր դոլար կաշառք է տվել, որպեսզի կարողանա հանքարդյունահանող ձեռնարկությունը 40 միլիոն դոլարով վաճառել արաբ շեյխերից մեկին: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Հայաստանի ընդերքն անխնա շահագործել են, մեծ շահույթներ ստացել, սակայն պետությանը գրոշներ տվել:

Հայաստանում առանց «կրիշայի» ու համապատասխան վերաբերմունքի փոքր ՀԷԿ կառուցելու թույլտվություն չէին տալիս, ուր մնաց մետաղական հանքերի շահագործումը: Մեր և մեր երեխաների առողջությունը վտանգելով, Հայաստանի օդը, ջուրը, հողն աղտոտելով` ոմանք գերշահույթներ են ստացել: Ո՞վ պետք է պատասխան տա Թեղուտի ավերված անտառների, Ալավերդու պղնձաձուլարանի մարող վառարանի, աղտոտված Դեբեդի համար: Լավ է, որ նոյեմբերյանցիները բռունցքվելով` այս տարվա գարնանը կանխեցին Նոյեմբերյանի սարերում նոր Թեղուտի բացումը»:



Նման նյութեր