Սիրուշոյի «Pregomesh» ընկերությանը մեղադրում են հեղինակային իրավունքներ խախտելու մեջ. Pregomesh-ը հերքում է. vnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սիրուշոյի «Pregomesh» ընկերությանը մեղադրում են հեղինակային իրավունքներ խախտելու մեջ. Pregomesh-ը հերքում է. vnews.am

Արծաթագործ Արծրուն Բերբերյանի դուստր Անահիտ Բերբերյանը երգչուհի Սիրուշոյի հիմնադրած՝ զարդերի արտադրությամբ զբաղվող PreGomesh  ընկերությանը մեղադրում է հեղինակային իրավունքներ խախտելու մեջ:

2013թ.-ին երգչուհի Սիրուշոն սկիզբ դրեց «Պռեգոմեշ»/ «PreGomesh» անունը կրող մի պրոեկտի, որի շրջանակներում հայկական հին արծաթյա զարդերի մոտիվներով ստեղծվում էին նորերը` ավելի համապատասխան լուծումներ ունենալով ժամանակակից երիտասարդության համար: Նախագծի կայքում նշվում է նաև, որ Սիրուշոն իր մասնակցությունն է ունենում յուրաքանչյուր զարդի ստեղծման գործում՝ զբաղվելով դրանց դիզայնով:

«Շատ ուսումնասիրություններ կատարելով ու տարբեր տաղանդավոր արծաթագործների միջոցով, մենք փորձում ենք օգնել հայերին կապվել իրենց արմատներին՝ միևնույն ժամանակ մնալ նորաձև ու օրիգինալ»,- ասվում է կայքում:

Այդ արծաթագործներից առաջինը «Պռեգոմեշի» ստեղծման սկզբնական շրջանում եղել է Անահիտ Բերբերյանը՝ արծաթագործ Արծրուն Բերբերյանի դուստրը: Վերջինս ընկերության հետ պայմանագիրը խզելուց որոշ ժամանակ անց իր տարբեր սոցիալական էջերում գրում էր, որ «Պռեգոմեշը հեղինակային իրավունքի խախտում է թույլ տվել» իր հոր ու իր հանդեպ:

VNews-ը բացառիկ զրույց է ունեցել Անահաիտ Բերբերյանի և «Պռեգոմեշ» ընկերության տնօրեն Մարի Երեմյանի հետ:

Համագործակցության սիզբը

Անահիտ Բերբերյանը կրթությամբ դիզայներ-նկարիչ է ու մանկավարժ: Դեռ 6 տարեկանից զբաղվում է արծաթագործությամբ: Նրա հայրը բավականին երկար ժամանակ զբաղվել է արծաթյա զարդերի ստեղծմամբ՝ այդպիսով փորձելով պահպանել հին հայկական արծաթագործության ոճը: «Պռեգոմեշի» հետ սկսել է համագործակցել Սարդարապատ թանգարանի միջնորդությամբ:

«Սիրուշոն գնացել էր Սարդարապատ թանգարան, որտեղից ցանկանում էր կոմերցիոն նպատակով զարդեր վերցնել: Այնտեղ սակայն թույլ չէին տվել վերցնել դրանք, և քանի որ Սարդարապատ թանգարանում իմ հայրիկի գործերից մի քանիսը կան, ուղարկել էին «Պռեգոմեշի» մարդկանց ինձ մոտ՝ որպես գործող վարպետ:Սիրուշոն և Արևիկ Ուդումյանը եկան ինձ մոտ և երբ տեսան իմ ու հայրիկիս հավաքածուն, հարցրին՝ արդյո՞ք հնարավոր է համապատասխանեցնել հին հայկական զարդարվեստը ներկա ժամանակներին՝ այսինքն պարզեցնել ու ավելի մատչելի դարձնել դրանք երիտասարդության համար: Առաջարկեցին համագործակցել, սկզբում մերժեցի՝ լավ իմանալով, թե, ում հետ նա բարեկամական կապ ունի, բայց, երբ ասացին, որ հղում կտան և դա նաև լավ գովազդ կլինի հորս համար, որոշեցի համաձայնել: Սիրուշոն էլ խնդրեց, որպեսզի չքաղաքականեցնենք, քանի որ նա անկախ է քաղաքականությունից ու այն, ինչ անում է, իր ուժերով է անում,բիզնեսն էլ երգարվեստի միջոցով ստացված գումարով է հիմնում: Փորձն արեցինք՝ չակնկալելով, որ նման հաջողություն կունենա…Սկզբնական շրջանում համագործակցություը լավ էր ընթանում, հորս անունը կար կայքում և հարցազրույցներում էլ Սիրուշոն նշում էր, որ հորս աշխատանքներից են ոգեշնչված «Պռեգոմեշի» զարդերը: «Պռեգոմեշի» մարդիկ անընդհատ մտնում էին այնպիսի մասնագիտական գործերի մեջ, որոնք իրենց չէին վերաբերում: Միայն հետո հասկացա, որ ուզում էին ներքին խոհանոցին ծանոթանալ ու հորս անունն աստիճանաբար դուրս մղել…»:

Անահիտ Բերբերյանի խոսքով, երբ զարդերի պատվերների թիվն աճեց, այլևս չէր հասցնում, այդ պատճառով առաջարկել է ստեղծագործական թիմ ստեղծել՝ գործի ընթացքն արագացնելու նպատակով:

«Առաջարկեցի իմ իմացած արծաթագործներին գործի մեջ ընդգրկել: Այնպիսի մարդկանց, որոնք գիտեի, որ կկարողանան այդ ոճով աշխատել: Նրանցից մեկը սիրիահայ էր և վատ վիճակում էր գտնվում, մտածում էի, որ այդպես նաև նրան օգնած կլինեմ…»:

Խնդիրները՝ Անահիտի խոսքով

Անահիտը հիշեց, որ «Պռեգոմեշ» ընկերության և իր միջև խնդիրները ծագել են 2015թ.-ին:

«Սիրուշոն հայկական «ԷԼ Style» ամսագրի ֆոտոշարքին էր մասնակցում և հորս զարդերից մեկն էր ցանկանում կրել: Սկզբում չէի ուզում տալ, բայց համաձայնեցի, քանի որ խոստացան, որ կգրեն հորս անունը՝ որպես վզնոցի հեղինակ: Մասամբ փոխել տվեցին վզնոցը, իսկ ֆոտոշարքից հետո տեսա, որ ոչ միայն այդ ամսագրում է տեղ գտել այն, այլ նաև «Պռեգոմեշի» կայքէջում: Ամսագրում նշված չէր վզնոցի հեղինակը, իսկ կայքում էլ գրված էր՝ «Վզնոցը, որի վրա երկար ժամանակ աշխատում էիք, կարող եք արդեն պատվիրել»:

Ամբողւությամբ՝ vnews.am