Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ հետաքրքիր իրավիճակ է Հայաստանում , ես կասեի նույնիսկ պարադոքսալ։
Բոլորը համոզված են, որ կոռուպցիան հաղթահարված է և շատ շուտով մեզ կհեղեղի տնտեսական աճ՝ լիքը ներդրում «դրսերից» և այլ բազմաթիվ և շատ «լավ բաներ»:
Կներեք ինձ, օ՜ իմ չափազանց լավատես հայրենակիցներ, բայց կոռուպցիա հաղթահարելու համար շատ քիչ է մարդ բռնելը կամ «ասֆալտին պարկեցնելը»:
Մեխանիզմները այդքան էլ շատ չեն, սակայն պետք է սկսել ոչ թե «վախ սերմացնելով» պոտենցիալ կաշառակերի մեջ, այլ ստեղծել պայմաններ, երբ պետական աշխատողը անի ամեն ինչ, որպեսզի իր տեղում մնա
և իհարկե պետք է քայլեր սկսել խրախուսման և պատժի համակարգի զուգահեռաբար ներդրումի վերաբերյալ։
Օրինակ, այն պետական ծառայողը, ով ստանում է 90.000 դրամ աշխատավարձ չի կարող կաշառք չվերցնել, որովհետև այդ աշխատավարձը պարզապես զավեշտալի է և մարդ միանշանակ չի կարող տուն պահել այդ գումարով։ Դա հնարհավոր չէ։
Նույնը վերաբերում է ուսուցչին կամ բժշկին, մաքսայինի և հարկայինի աշխատակիցներին։
Մինչև ռիսկային ոլորտներում աշխատավարձը կտրուկ չբարձրանա, խոսել «հաղթանակների» մասին պարզապես անհնար է»։