SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայում՝ «Երևան» ջերմաէլեկտրակայանի մոտ, դեպի հանրակացարաններ տանող ավտոճանապահին, ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արցախի պողոտա-Արին Բերդ փողոցի խաչմերուկում 20-ամյա Լևոն Սարգսյանին պատկանող Opel Astra G մակնիշի 35 ՏR 695 համարանիշի ավտոմեքենայում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: