Այս օրերին սոցցանցերում օգտատերերը ակտիվ քննարկում են վարչապետի և նրա տիկնոջ այցը Ֆրանսիա, հատկապես, նրանց հագուկապը:
Այդ գրառումներին և հրապարակումներին Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Արեն Ապիկյանը:
«Ինձանից «հաԳահեղափոխական դիշովԳա» չլինեք, բայց ես չեմ ընդունում, երբ ծաղրում են մեր կառավարության անդամների արտաքինը, հագուկապը, հիվանդությունները: Կարելի է ծաղրել նրանց որոշումները, խոսքերը, հանդիպումները, բայց ոչ արտաքին տեսքը և առողջական վիճակը: Միաժամանակ, իհարկե, պետք է հետևել վարչապետի և նախարարների հագուկապին, քանի որ նրանք ներկայացնում են մեր երկիրը: Դրա համար կարծեմ նույնիսկ հաստիքային ոճաբան են վերցրել: Ա՛յ, դրանց ես հարցեր ունեմ»,- գրել է Արեն Ապիկյանը: