Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերության ամենաթարմ նորույթը՝ Galaxy F ճկվող հեռախոսը, վաճառքում կհայտնվի մարտին ու կարժենա 1.770 դոլար, գրում է The Verge-ը՝ հարավկորեական լրատվամիջոցներին հղումով:
Աղբյուրը նկատում է, որ ի տարբերություն Samsung-ի մյուս սմարթֆոնների, այս մեկը զանգվածային շուկայի համար նախատեսված չի լինի ու կլինի էքսկլյուզիվ մոդել:
Ճկվող հեռախոսն ունի երկու էկրան, ինչի շնորհիվ փակված վիճակում այն կարելի է օգտագործել որպես հասարակ սմարթֆոն, մինչդեռ բացելու դեպքում այն վերածվում է 7,3 դյույմ անկյունագծով էկրանով հարմար պլանշետի:
Samsung-ը ճկվող մեխանիզմը փորձարկել է ավելի քան 200.000 անգամ, ինչը նշանակում է, որ այն շատ դիմացկուն է և չի խափանվի: