Կարեն Վրթանեսյանի գրառումը.
«Ոնց որ կոպերատիվ «համալսարաններն» էին ասում. «Ախպե´ր, արի ընդունվի, փողը տուր, ոչ դասի կգաս, ոչ քննությունդ կտաս, դիպլոմդ կունենաս, միայն թե արի», էնպես էլ հիմա որոշ նորաթուխ կուսակցություններ ընկած մարդ են հավաքում իրենց նախընտրական ցուցակի համար։
Պատկերացրեք տեսարան. փողոցում ինչ-որ ջահելներ են մարդկանց մոտենում.
— Կներեք, իսկ Ձեր անունն ինչպե՞ս է։
— Ըըըը… Վալոդ ա անունս։ Ի՞նչ ա եղել։
— Շնորհավորում ենք, պարոն Վալոդ։ Դուք ընդգրկվել եք Տարածքային Ռեսթարտ կուսակցության (ՏՌԿ) նախընտրական ցուցակում՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու։
— Երեխեք ջան, մերսի, բայց պետք չի։
— Լաաաավ էլի, ձաձա ջան, շատ ենք խնդրում, լաաաավ էլի…»