ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 17-ին, ժամը 10:30-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում՝ դիտահորում, նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են երևանյան տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: