«Որ խաշարանի մենեջեր լիներ, սենց հարց չէր առաջանա, չէ». Տիգրան Պասկևիչյան
Advertisement 1000 x 90

«Որ խաշարանի մենեջեր լիներ, սենց հարց չէր առաջանա, չէ». Տիգրան Պասկևիչյան

Տիգրան Պասկևիչյանի հրապարակումը.

«Երեկվանից ՖԲ-ում մի լուր է պտտվում, թե բա գիշերային (սթրիփ) ակումբի մենեջեր են ընդգրկել նախընտրական ցուցակի մեջ, ո՞նց կլինի։

Եթե գիշերային (սթրիփ) ակումբների գործունեությունն արգելված չէ, եթե դրա մենեջերը գրանցված աշխատող է և հարկեր է մուծում պետությանը, ո՞վ կարող է, բարոյական պատկերացումներից ելնելով՝ խոտանել քաղաքացուն։ Որ խաշարանի մենեջեր լիներ, սենց հարց չէր առաջանա, չէ՞։

Անբարոյական եք համարում գիշերային (սթրիփ) ակումբների գոյությունը, պահանջեք, որ կառավարությունն արգելի, փակի։

Մեկն էլ էսօր գրել է՝ միջնակարգ կրթությամբ տաքսու վարորդն ուզում է պատգամավոր դառնալ։ Օրենքն արգելո՞ւմ է, կարծեմ՝ չէ»։



Նման նյութեր