«Հիմա ունենք այն, ինչ ունենք»
Advertisement 1000 x 90

«Հիմա ունենք այն, ինչ ունենք»

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

«Մենք ահա արդեն 27 տարի է դեռ չենք կարողանում վերջապես ԿԱՅԱՑԱԾ պետություն դառնալ, քանի որ դա այնքան էլ դյուրին և սովորական գործընթաց չի՝ դրա համար տասնամյակներ են հարկավոր: Իսկ այդ առումով մենք ուղիղ 70 տարի ենք կորցրել՝ լինելով արատավոր բոլշևիկյան գաղափարախոսություն ունեցող սովետական կայսրության կազմում, որտեղ ուղղակի բացառված էր որևէ պետական ազգային կառույցի ստեղծումը: Ամեն ինչ իհարկե այլ կլիներ, եթե մեր երկիրը շարունակեր իր ազգային պետության կառուցումը նշված այդ 70 տարիների ընթացքում, այլ ոչ թե բռնազավթվեր իր պետականությունը կերտելու հենց արշալույսին: Եվ հիմա ունենք այն, ինչ ունենք՝ ահա այս ներկա պատկերով, ավելի ճիշտ՝ դեռևս նոր ենք փորձում ստեղծել իրական ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, մանավանդ, որ մինչ հիմա չենք էլ կարողացել ազատվել նեոբոլշևիկյան հետադիմական մտածողություն ունեցող բազում գործիչներից»:



Նման նյութեր