Լրագրող Ոսկան Սարգսյանը սոցկայքի իր էջում գրել է.
«Հայաստանում սոցիոլոգիական հարցումներն արվում են գլխավորապես ընտրություններից առաջ, ինչպես սունկն է հայտնվում անձրևից հետո: Ինչպես ռեստորանում` ով վճարում է, նա պատվիրում է երաժշտությունը: Ով պատվիրում է հարցումը, նրան են հրամցնում իր ցանկացած արդյունքը՝ գիտականորեն փաթեթավորված: Հայաստանում այդ հարցումների արդյունքներին հավատացողներն ընտրությունից ընտրություն ավելի են նվազում: Սոցիոլոգիան որպես գիտություն մեղք է, այն պետք է փրկել հայաստանցի փողամոլ աճպարարներից»: