Սայլը տեղից շարժում ենք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սայլը տեղից շարժում ենք

Ճանապարհորդ Գևորգ Գասպարյանը, ով Facebook-ի օգտատերերից շատերին հայտնի է որպես Gevorg Arevi Gasparyan, իր էջում գրել է.

14956477_10154263695394620_5123621405559926250_n

«Ձեզ ենք ներկայացնում քայլարշավային երթուղիների գծանշման ցուցանակների օրինակները:

-Պատրաստված են Հայաստանում տրավերտին և բազալտ տեսակի քարերից:

-Ցուցանակի վրայի ինֆորմացիան լինելու է 3 լեզվով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:

-Բացի երթուղու ուղղությունից նշվուլու է երթուղու տիպը (քայլարշավային, հեծանվային, արտաճանապարհային և այլն), երկարությունը, որոշ դեպքերում նաև բարձրությունը:

-Ինքնակպչուն պիտակները տպագրվում են հատուկ թղթի վրա, որոնք գիշերը լույսի տակ փայլում են:

-Քարի ցուցանակները ավելի մատչելի են քան ֆիբերգլասի ցուցանակները, էկոլոգիապես մաքուր են, սակայն դրանց ամենամեծ թերությունը ծանր քաշն է, որի տեղափոխումը պահանջու է որոշակի ջանքեր:

Խնդրում ենք եթե առաջարկներ կան, որոնք կարծում եք կիրառելի են և օգտակար, կիսվեք մեզ հետ:

Մոտ օրերս կսկսվեն առաջին երթուղիների գծանշումները:

ՀԳ. Խնդրում եմ չգրեք «կջարդեն, կկոտրեն, և այլն և այլն»: Մենք անելու ենք ամեն ինչ առավելագույն արդյունք ստանալու համար, չնայած նրան, որ չենք բացառում նման դեպքերը ևս: Դրանք կփոխարինվեն նորով կրկին և կրկին»:



Նման նյութեր