Ինչպես գրում է armtimes.com-ը, երեկ կեսօրն անց արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Արևիկ գյուղի դպրոցում:
7 տարեկան 2 աշակերտուհիներ՝ Մանե Նռանյանն ու Սյուզի Ավետիսյանն ընկել են դպրոցի երկրորդ հարկից և տեղափոխվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:
«Երեխաները եղել են հերթապահ և դասերի ավարտից հետո մնացել են, որ դասարանը մաքրեն: Դպրոցի մանկավարժները, նաև հավաքարարն ու պահակը տեղյակ չեն եղել, որ ներսում աշակերտներ կան, դպրոցի դուռը փակել, գնացել են: Երբ երեխաները գործն ավարտել են, փորձել են շենքից դուրս գալ: Դուռը փակ է եղել: Փոքրիկներն անհանգստացել, վախեցել են: Երկար ժամանակ երբ տեսել են, որ արձագանքող չկա, բացել են երկրորդ հարկի պատուհանն ու դուրս են ցատկել»:
Ավստրիական մանկական հիվանդանոց տեղափոխված 7 տարեկան Մանե Նռանյանն, ըստ հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի, ունեցել է ուսահոդի կոտրվածք, վիրահատվել է, և գտնվում է հետվիրահատական շրջանում:
Ամբողջությամբ՝ armtimes.com