Սեդրակ Մկրտչյանի գրառումը. «Լեգենդար մարդ, անհավանական պատմությունների շտեմարան, որը 30 տարուց ավել եղել է Հայաստանի ղեկավարների կողքին ու անմահացրել անթիվ-անհամար դրվագներ։
Մարդ, ում պատմություններից ամբողջական գրքեր կարելի էր հրատարակել։
Մարդ, որ ապրեց մեծ կյանք ու հեռացավ մեզ թողնելով փորձ, գիտելիք, բայց ամենակարևորը՝ աշխարհընկալում ու մեր դերը այդ գործում հասկանալու մտածողություն։ Մեր՝ լուսանկարիչներիս մեջ ամենամեծը գնաց։
Մի քանի տարի առաջ օպերատոր Մարտին Այվազյանի մահվան կապակցությամբ ձյաձ Մարտինի մասին որոշ լրատվականներ սխալմամբ մահախոսական էին հրապարակել։ Հետագայում ասում էր. «Ես ամեն ինչ տեսել եմ, նույնիսկ էն, թե հետևիցս ոնց են խոսալու 🙂 »:
Շատ եմ ցավում, իրոք, բայց և հասկանում եմ, որ նման կյանք ամեն մարդ չէ, որ կարող է ունենալ, ապրել մեծավարի ու գնալ արժանավայել։
Աստված հոգիդ լուսավորի, ձյաձ Մարտին ջան»։