Երևանում թալանել են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի Porsche Cayenne-ը. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում թալանել են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի Porsche Cayenne-ը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 28-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Մարտին Կոբալյանը, ով հայտնել է, որ նոյեմբերի 27-ի ժամը 18:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ, Կոմիտաս պողոտայի թիվ 62 շենքի դիմաց կայանված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները գողացել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված Porsche Cayenne-ը հաշվառված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաշվեկշռում և այն վարում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Գյուլբուդաղյանցը կատարվածի մասին հրաժարվել է հաղորդում տալուց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com