«Հայկական Գեֆեստ». ինժեներների թիմը հեռակառավարվող կողպեք է ստեղծել. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հայկական Գեֆեստ». ինժեներների թիմը հեռակառավարվող կողպեք է ստեղծել. armeniasputnik.am

Ինժեներները ոչ միայն դռան կողպեք են հավաքել, որը հնարավոր կլինի բացել ու փակել սմարթֆոնի հավելվածով, այլև աշխատել են դրա անվտանգության վրա։

Հայ ինժեներները շարունակում են «իրերի համացանցում» նորույթներ ստեղծել։ «Էլպիդա էլեկտրոնիկս» ընկերությունը դռան կողպեք է հորինել, որը կարելի է բացել ու փակել համացանցի միջոցով։

Դրա աշխատանքի սկզբունքը հայտնի է. կողպեքի ներսի կողմից փոքրիկ շարժիչ ու մինի ալեհավաք է ամրացվում համացանցի ազդակն ընդունելու համար։ Ալեհավաքն ընդունում է ազդակը հեռախոսից ու փոխանցում շարժիչին, որը բացում կամ փակում է կողպեքը։

Աշխարհում արդեն նման մոդելներ կան, Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց ընկերության հիմնադիր Արկադի Խիտարովը։

«Նախատիպն արդեն հավաքել ենք։ Հիմա մեր նպատակն է ստեղծել արդյունաբերական նախատիպ, որն արդեն հնարավոր կլինի արտադրության մեջ դնել»,- ասաց Խիտարովը։

Գոյություն ունեցող նման կողպեքների համեմատ նոր մոդելը փորձել են ավելի տնտեսող անել. մեկ մարտկոցը, որը սնում է ալեհավաքն ու շարժիչը,  կարող է չորս տարի աշխատել։

«Մենք հոգացել ենք նաև կապի անվտանգության մասին, որ դուռը բացելու հրահանգն օտար մարդիկ չտան։ Համեմատացած տվյալների փոխանցման wi-fi արձանագրության, նոր, շատ ավելի ապահով արձանագրություն է օգտագործվել»,- ավելացրեց նա։

Նոր մոդելն ուզում են առաջարկել հյուրանոցներին ու հյուրատներին (B&B)` այցելուների հարմարավետության համար։

armeniasputnik.am