«Փաստացի ստացվում ա, որ մեր ԱԳՆ-ը ղեկավարում ա մի մարդ, որը ոչ միայն դիվանագիտական էթիկային չի տիրապետում, այլև ինքնաարտահայտման հետ կապված լուրջ խնդիրներ ունի»
Advertisement 1000 x 90

«Փաստացի ստացվում ա, որ մեր ԱԳՆ-ը ղեկավարում ա մի մարդ, որը ոչ միայն դիվանագիտական էթիկային չի տիրապետում, այլև ինքնաարտահայտման հետ կապված լուրջ խնդիրներ ունի»

«Նույնիսկ Աշոտյանի հանդեպ ունեցած խորը հակակրանքի պարագայում պիտի խոստովանեմ, որ երեկվա դեբատում Աշոտյանը կրեց ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանին՝ թե՛ բովանդակային, թե՛ մանյովրային առումով:

ՔՊ-ն ներսից իմացողները գիտեն, որ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի Արտաքին գործերի դե ֆակտո նախարարն ա, ու բոլոր հարցերը նախարարությունում կարգավորվում ա Ռուբինյանի միջոցով՝ էդ թվում կապը կառավարության ու երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Զոհրաբ Մնացականյանը գուցե լավ դիվանագետ ա, բայց երկրորդական պլանում ա գտնվում: Փաստացի ստացվում ա, որ մեր ԱԳՆ-ը ղեկավարում ա մի մարդ, որը ոչ միայն դիվանագիտական էթիկային չի տիրապետում, այլև ինքնաարտահայտման հետ կապված լուրջ խնդիրներ ունի:

Երեկ Ռուբինյանը փաստացի կրկնեց Սասուն Միքայելյանի ասածը, թե հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան հերոսամարտը: Էս միտքը երկու անգամ կրկնեց: Եթե իրոք էդպես ա կարծում, ուրեմն պարզաբանումներ պիտի տա, իսկ եթե շփոթվել ու սխալ ա ձևակերպել միտքը՝ հրաժարական պիտի տա, որովհետև սովորական նախադասություն ձևակերպել չկարողացող անձը դիվանագիտության մեջ անելիք չունի:

Պարոն Փաշինյան, էս ո՞ւմ եք վստահել ԱԳ փոխնախարարի պաշտոնը, էս սիրողական մակարդակով պետություն ղեկավարելու գործելաոճով ո՞ւր ենք հասնելու»,- իր էջում գրել է Արեգ Սարգսյանը:



Նման նյութեր