«Մեծ Հայքի» Նարեկի նոր ալբոմի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Մեծ Հայքի» Նարեկի նոր ալբոմի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը. life.tert.am

«Մեծ Հայքի» Նարեկը երեկ ակումբային ձևաչափում ներկայացրեց իր անհատական թվով երրորդ ալբոմը: «Նարեկ III» կոչվող ձայնասկավառակում ներառված է ռեփերի 11 երգ, որոնց մեծ մասը նոր է: Tert.am Life-ը ներկա է եղել ալբոմի շնորհանդեսին, ֆիքսել հայտնի հյուրերին ու զրուցել ռեփերի հետ:

Ռեփերի խոսքով, նոր ալբոմում ներառված երգերի մեծ մասի հեղինակն ինքն է, կան նաև զուգերգեր՝ Գևորգ Մարտիրոսյանի, Սևակ Խանաղյանի, Արտեմ Վալտերի, տեղի ու արտասահմանյան ռեփերների հետ:

«Ալբոմի նախապատրաստական աշխատանքները տևել են ընդամենը մեկ ամիս կամ նույնիսկ ավելի քիչ: Այս անգամ ամեն ինչ շատ արագ արեցինք: Ալբոմում ներառված է իմ արդեն հայտնի երգերից մեկի ռեմիքս տարբերակը, մյուսն էլ տեսահոլովակի ձևով է ներկայացվել, բայց մնացածը բոլորովին նոր ու չհնչած երգեր են»,-ասաց նա:

Ամբողջությամբ՝ life.tert.am