Կարելի է 93 տոկոս համոզվածությամբ կանխագուշակել զույգի բաժանումը։ Cluber.com.ua կայքը գրում է, որ այսպիսի եզրահանգման է եկել հայտնի ավստրիացի հոգեբան Ալֆրիդ Լենգլեն։ Գիտնականը պատմել է, որ զույգերը, որոնց հարաբերություններում առկա են հետևյալ առանձնահատկությունները, ապագայում անպայման կբաժանվեն։
Զուգընկերներից մեկը պաշտպանողական դիրք է բռնում։ Սա նշանակում է, որ վերջինս պաշտպանություն է փնտրում։ Այս դիրքն ամայացնում է հարաբերությունները։
Զուգընկերներից մեկը մշտապես քննադատում է մյուսին։ Սա նշանակում է, որ զույգերից մեկը թերագնահատում է մյուսին։ Մյուս զուգընկերոջ մոտ զգացում է առաջանում, որ ընկերն իրեն չի տեսնում, չի կարող լինել իր հետ։
Եթե հարգանքի բացակայություն կամ թերագնահատում է առկա։ Սա նշանակում է ինքնագնահատականի բացակայություն։
Փակվածություն է առկա։ Եթե զուգընկերներից որևէ մեկը փակ է, գոյություն չունի իրադարձությունների միասին ապրում, իմաստի գնահատում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը