Հովհաննես Գալստյան. «Մարինեին՝ զրուցակցիս ու կնոջս․ Հացադուլ․ օր վեցերորդ»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Գալստյան. «Մարինեին՝ զրուցակցիս ու կնոջս․ Հացադուլ․ օր վեցերորդ»

Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանն իր էջում գրում է.

Հացադուլ․ օր վեցերորդ 8-12-2018 11:55pm

Երեկ ուշ երեկոյան Վալենտին Պոդպոմոգովի կինը եկավ՝ Ասյան։ Դրսից ասեց՝ «դուք ինձ չեք ճանաչում»։ Բերել էր ջուր ու Պոդպոմոգովի ալբոմը։ Նախաբանում Դումբաձեից մեջբերում կա՝ «Մարդու հոգին մարմնից հարյուրապատիկ ծանր է։ Դե եկեք մարդիկ, օգնենք իրար՝ մեր հոգիները կրել»։ Զրուցեցինք մաթեմատիկայից։ Շատ համակրելի կին էր։ Իմ համար ամեն ինչը մաթեմատիկա է։ Այս պահին իմ մաթեմատիկան 156 ժամ է։

Քաղցը պարբերաբար այցելում է համերի ձևով։ Օրինակ լոբով ապուրի։ Նաև գործողության։ McDonald’s բուրգերը ձեռքով դեպի բերանս տանելու, կծելու գործողութամբ։ Արդեն սովորել եմ, որ զգում կամ տեսնում եմ իմ չսիրած կերակուրները։ Լոբով ապուր, տարին մեկ կարող է ուտեմ։ Մարինեի եփածը։ Ուրիշ տեղ անհնար է լոբով ապուր ուզեմ։ Իսկ բուրգեր կատեգորիկ չեմ ուտում։ Զարմանալի է մտքի ինքնակառավարումը, հատուկ բերում է այսպիսի պատկերներ ու զգացումներ, որ նվազագույնի հասցնի գայթակղությունը։

Երեկ Հրաչ Քեշիշյանին շնորհակալական sms ուղարկեցի։ Այսօր հեռախոսս գրեց՝ сообщение не доставлено. Աստված ամենակարող, ինչ դժվար է ստացվում հայերիս մոտ շնորհակալություն հայտնել։ Զարմանում եմ։ Մեր ազգի բոլոր դժբախտությունները գալիս են Շնորհակալություն բառի երկարությունից։ Շնորհակալությունը պետք է հեշտ արտաբերվող ու կարճ գրվող բառ լինի։ Ինչպես նորվեգների մոտ՝ Takk: Նորվեգիայում մարդիկ ամեն առիթով իրար ասում են՝ Takk: Եթե հատուկ զգացված են՝ Tusen Takk, հազար շնորհակալություն։ Մեզ պետք է երախտապարտ լինելու սահուն տարբերակ մտածել։ Ամեն ինչ իր տեղը կնկնի։

Հրաչին գրել էի՝ «շնորհակալ եմ քո աջակցության համար։ Ինձ համար դա անչափ կարևոր է։ Շատ գնահատելի է, նույնիսկ շատ հուզիչ։ Ապրես լավ մարդ։ Իմ լավ ընկեր»։

Օրագիրը գրում եմ Ծովինար Լոքմագյոզյանի պահանջով:)



Նման նյութեր