Ավելի լավ է, որ մարդիկ շատ փող ստանան, ոչ թե կառչեն անփոփոխ գներից. Բագրատյանը` Փաշինյանին
Advertisement 1000 x 90

Ավելի լավ է, որ մարդիկ շատ փող ստանան, ոչ թե կառչեն անփոփոխ գներից. Բագրատյանը` Փաշինյանին

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի գնաճի մասին անդրադարձին և նշել, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը անուշադիր է և ոչ ճիշտ թվեր է հրապարակում։

«Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ի հեճուկս չուզողների 2018-ի գնաճը կազմել է 1.8%։ Այս առումով նա գոհունակություն է հայտնել ԿԲ և կառավարության աշխատանքից։ Պարտավոր եմ նշել հետևյալը։ Նախ, եթե վարչապետն ուշադիր լիներ, ապա կտեսներ, որ 2018-ի գնաճը եղել է 2.5% և ոչ թե 1.8 (տես՝ https://www.armstat.am/file/doc/99511863.pdf

Խոսքը տարվա միջին գնաճի մասին է և ոչ թե ծայրակետային։ Հայ սպառողը 2018-ին ապրանքների ու ծառայությունների համար վճարել է 2.5% ավելի, քան 2017-ին։ Մինչդեռ ոչ 1.8-ով և ոչ էլ 2.5-ով ուրախանալ չի կարելի (վերջին տարիներին, դժբախտաբար, գնաճը միշտ էլ ցածր է եղել)։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնտեսական աճի արագացման համար պետք է 4.5-6% գնաճ։ Ցածր գնաճը 2018-ին ցածր տնտեսական աճի (5-5.5%) պատճառներից մեկն է»,–գրել է Բագրատյանը։

Նա նկատել է, որ ավելի լավ է, որ մարդիկ շատ փող ստանան, այլ ոչ թե կառչեն անփոփոխ գներից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուրախություն էր հայտնել ցածր գնաճի հետ կապված։

«Ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3.5-4 տոկոս գնաճ, 2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս: Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը և ԿԲ-ն կարողացան հասնել գնաճի զսպմանը»,–գրել է Նիկոլ Փաշինյանը:



Նման նյութեր