Ճապոնական «Յոկոգաման» երկարաձգել է աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստի՝ 51-ամյա Կադզույոսի Միուրայի հետ պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նոր պայմանագիրը կգործի մինչև 2020 թվականի հունվարի 31-ը: Միուրան այս պահին աշխարհի ամենատարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է: Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 9 հանդիպման:
Ճապոնիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 89 հանդիպման՝ դառնալով 55 գոլի հեղինակ: