Արեն Ապիկյան. «Արդարացումը տեղի է ունենում, եթե բացահայտվում են նոր փաստեր, որոնք ապացուցում են անձի անմեղությունը»
Advertisement 1000 x 90

Արեն Ապիկյան. «Արդարացումը տեղի է ունենում, եթե բացահայտվում են նոր փաստեր, որոնք ապացուցում են անձի անմեղությունը»

Արեն Ապիկյանի գրառումը. «Դատելով Ենոքյանի գործի մասին վերջին օրերին ծավալված ֆեյսբուքյան գրառումներից նկատեցի, որ մարդիկ հաճախ շփոթում են արդարացումը և ներումը:

Ուրեմն, սիրելիներս, մարդուն կարելի է ազատել, եթե նա կամ արդարացվում է դատարանի որոշմամբ, կամ նրան ներում է շնորհում երկրի ղեկավարը:

Արդարացումը տեղի է ունենում, եթե բացահայտվում են նոր փաստեր, որոնք ապացուցում են անձի անմեղությունը: Օրինակ, պարզվում է, որ տվյալ մարդը չի գործել այդ հանցագործությունը: Կա՞ն արդյոք այդպիսի նոր հանգամանքներ Ենոքյանի գործում: Ոչ:

Ներումը շնորհվում է ՄԵՂԱՎՈՐ, իր մեղավորությունը ընդունած և ԶՂՋԱՑՈՂ հանցագործին: Դա նորմալ պրակտիկա է շատ երկրներում և նաև մեր մոտ: Զղջում է արդյոք Ենոքյանը իր արարքի համար: Ոչ:

Բա էլ ո՞նց պիտի ազատ արձակվի»:



Նման նյութեր