«Դուք պետք է գոնե ներողություն խնդրեք ձեր ընթերցողներից, որ անկեղծ չեք եղել». Լիզա Ճաղարյան
Advertisement 1000 x 90

«Դուք պետք է գոնե ներողություն խնդրեք ձեր ընթերցողներից, որ անկեղծ չեք եղել». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չէի ցանկանա, բայց ստիպված եմ կրկին անդրադառնալ վերջին օրերին քննարկվող թեմային, որովհետև Զարուհի Մեժլումյանի սպառնալի գրառումը իր «անձնական կյանք» ներխուժողների դեմ անպատասխան թողնել չեմ կարող։

Հարգելի տիկին Զարուհի, նախ՝ մինչ բացահայտումը, որ դուք Մհեր Ենոքյանի կինն եք, ոչ ոք չգիտեր, որ ձեր պաշտպանյալի խնդիրը ձեր անձնական կյանքն է, և այս դեպքում դուք պետք է գոնե ներողություն խնդրեք ձեր ընթերցողներից, որ անկեղծ չեք եղել իրենց հետ։
Երկրորդ՝ անձամբ ես և Գուրգեն Ասատրյանը ձեզ ուղիղ և շատ կոնկրետ հարց ենք տվել՝ եթե Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի դեմ տարածվող բարբաջանքի հետ դուք առնչություն չունեք, ինչու՞ չեք հերքում այդ սուտը։

Դուք Գուրգենին ֆեյք հայտարարեցիք անհիմն ու նորից ներողություն չխնդրեցիք մարդուն զրպարտելու համար։
Ենթադրենք՝ շարունակում եք մնալ այն տեսակետին, որ Գուրգենը ֆեյք է, հուսով եմ՝ հիմնավոր կասկածներ չունեք, որ ես էլ եմ ֆեյք, բարի լինեիք՝ իմ հարցին պատասխանեիք։

Մհեր Ենոքյանին ազատ արձակելու կամ չարձակելու խնդիրը ես ընդհանրապես չեմ քննարկել, դատավոր չեմ և համախոհը չեմ թուրութվանքով նրա դեմ պայքարողների։ Ձեր չափ իրավական խնդիրներից տեղյակ չեմ, բայց մի բան հաստատ գիտեմ՝ ներում են զղջացողին, իսկ ինչպես դուք եք պնդում՝ Մհերը նորածին մանկան պես անմեղ է, անմեղի ի՞նչն են ներում, չտարակուսե՞ն մարդիկ։

Արդարություն եք պահանջում ուրիշներից, բա դուք էլ արդար եղեք ու հերքեք Առաջին նախագահի տիկնոջ հասցեին բարբաջանքները։ Կամ էլ՝ փաստերով հաստատեք, ամոթից գետինը մտնենք։

Արդարության չեն հասնում անարդար ու անազնիվ խաղեր տալով։

Եվ եթե Մհերի ազատությունից հետո հասարակությունը երջանկությունից չթառանչի, որ վերջապես արդարությունը հաղթանակեց, դրա մեղքի բաժինը փնտրեք նաև ձեր մեջ։

Առողջ եղեք»։



Նման նյութեր