Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանը երեկ տոնել է 35-ամյակը: Հաղորդավարուհու համար օրը լի է եղել գեղեցիկ շնորհավորանքներով ու անակնկալներով: Արևիկը Tert.am Life-ին պատմել է, թե ինչպես է նշել այն:
Հաղորդավարուհին տարեդարձն անցկացրել է ընտանիքի անդամների հետ. «Շատ հարազատ, ջերմ, լավ երեկո ենք անցկացրել: Ամեն ինչ ամուսինս էր կազմակերպել, ես որևէ բանից տեղյակ չեմ եղել»:
Արևիկի խոսքով՝ ծննդյան օրը սկսվել ու ավարտվել է անակնկալներով. Թե ինչ անակնկալ է մատուցել ամուսինը՝ Արամ Վարդևանյանը, հաղորդավարուհին նախընտրեց չբացահայտել: Ի դեպ, Արամը գեղեցիկ գրառում էր արել՝ շնորհավորելով սիրելիին, որը հուզել է Արևիկին:
«Փոքր ժամանակ երազում էի հասնել արևին, գոնե մոտիկից տեսնել, չնայած այն հիմնավորումներին, որ դա անհնար է: Գրեթե 30 տարի ապրելու ընթացքում չեմ իրագործել այդ երազանքս: 2013 թվականին իմ կյանքում տեղի ունեցավ դրան համարժեք իրադարձություն: Ես գտա իմ Արև-ին, ով դարձավ ինձ համար Արևը իմ… Շատ հետաքրքիր մարդ ա կինս..իր անունին և էներգիային համապատասխան կարողանում ա աշունը դարձնել գարուն, իսկ ձմեռը՝ ամառ ։) Ծնունդդ շնորհավոր, Արևս… դու միշտ եղիր նենց, ոնց կաս` ուրախ, տաղանդավոր, հոգատար ու բարի… մնացածի հետ գործ չունես՝ ես ու տղես սաղ հարցերը կկարգավորենք»,- գրել էր նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am